Խոշոր հրդեհ հեղուկ գազի լիցքավորման կետում.այրվել են մեքենաներ և 30 բալոն պայթել

Օգոստոսի 16-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում գտնվող գազի պահեստներում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժ.02:57-ին, մարվել՝ ժ.04:21-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավար Անդրանիկի փողոցում՝ Ա. Ա.-ին պատկանող հեղուկ գազի լիցքավորման կետում:

Երկու բաքում (20-ական տոննա տարողությամբ) այրվել է հեղուկ գազ (պրոպան), «Դաֆ» և «ԶԻԼ» մակնիշների ավտոմեքենաներ, պայթել է 30 հատ 20 կգ-անոց թթվածնի բալոն:

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում Մեղրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ լեյտենանտ Վ. Հ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում իրականացնում են հերթապահություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել