Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Աշտարակի ԲԿ›› ՓԲ ընկերության բժիշկ-վիրաբույժ Մուշեղ Կիրակոսյանի և նույն կենտրոնի շտապ բժշկական օգնության կայանի հերթափոխային բժիշկ Գրիշա Մկրտյանի (անունները փոխված են ) դատական գործը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, քանի որ իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել և անփույթ վերաբերմունք ենք դրսևորել, որն անզգուշությամբ առաջացրել է Վահան Պետրոսյանի մահը:
Դատարանը ուսումնասիրելով գործին կից նյութերն ու ապացույցները` պարզել է, որ Վահան Պետրոսյանը կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թոքի, ստոծանու և փայծաղի վնասումով դիմել` «Աշտարակի ԲԿ›› ՓԲ ընկերություն բուժօգնությանը:Նրան բժշկական օգնություն է ցուցաբերել վիրաբույժ Մուշեղ Կիրակոսյանը, որը չի իրականացրել տվյալ բուժհաստատությունում հնարավոր գործիքային և լաբորատոր հետազոտություններ, չի հրավիրել բուժհաստատության վերակենդանացման բաժանմունքի տվյալ օրվա հերթապահ բժշկին և առանց առաջին օգնություն ցուցաբերելու` ցուցում է տվել հիվանդին տեղափոխել «Արմենիա››ՀԲԿ:
Իսկ շտապօգնության բժիշկ`Գրիշա Մկրտչյանը, անտեսելով, որ հիվանդի տեղափոխումն այլ բուժհաստատություն հակացուցված է, տեղափոխել «Արմենիա›› ՀԲԿ: Ավելին` տեղափոխման ընթացքում բժիշկը չի կատարել անհրաժեշտ ինֆուզիոն հակաշոկային միջոցառումներ:
Վերը նկարագրված գործողությունները հիվանդի մոտ հանգեցրել են ծանր աստիճանի հեմոռագիկ շոկի զարգացման, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը:
Դատարանը, հիմնվելով դատաքննության ժամանակ հետազոտված, մեղադրանքը գնահատելու համար բավարար ապացույցների վրա, ապացուցված է համարում ամբաստանյալների կողմից իրենց մեղսագրված հանցանքը կատարելը և գտնում է, որ առաջադրված մեղադրանքները հիմնավորված են :
Դատական նիստը գլխավորող` Ս. Մնոյանի գլխավորությամբ, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց Մուշեղ Կիրակոսյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման` 3 տարի ժամկետով, իսկ Գրիշա Մկրտչյանին`2 տարի ժամկետով, առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:
ՀՀ քր.օր-ի 70 հոդ. կիրառմամբ Մուշեղ Կիրակոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով, Գրիշա Մկրտչյանի համար սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Տուժողի պաշտպանը գործը բողոքարկել է քրեական վերաքննիչ,որպեսզիամբողջուցյամբ բեկանվի վճիռը և ամբաստանյալների նկատմամբ նշանակվի ազտազրկման ձևով պատիժ:
Լ.Մ.
Իրավաբան.net