Երևանում այսօր ժամը 08:00-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 տանը տղամարդու դի կա: Ոստիկանությունից Իրավաբան.net-ին փոխանցեցին,որ քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներով:
Դիակի մոտ հայնաբերվել է նաև իտալական արտադրության որսորդական հրացան, ինչպես նամակ, որում գրված է«խնդրում եմ իմ այս քայլով ինձ չմեղադրել, ոչ ոք մեղավոր չէ››:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագետները: