Ռեստորանում վիճաբանելով` սեռական բնույթի հայհոյանքներ են տվել և կրակոցներ արձակել

Արմեն Եգոյանին և Կարեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, քանի որ նրանք Իջևան քաղաքի բնակիչ Նարեկ Խաչատրյանի ռեստորանում շուրջ 20 րոպե խախտել են հասարակական կարգը:

Արմեն Եգոյանը ռեստորանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ` սեռական բնույթի հայհոյանքներ տալով : Այնուհետև ձեռքին եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել ռեստորանի բարի և առաստաղի ուղղությամբ,դրանով հանրավտանգ եղանակով դիտավորությամբ վնասել ռեստորանի տիրոջ պատկանող գույքը` պատճառելու գույքային վնաս:

Կարեն Ղազարյանը մեղադրվում է, քանի որ բացահայտ անհարգալից վերաբերմունք է  դրսևորել ռեստորնի կին աշխատակիցների նկատմամբ` չենթարկվելով օրինական պահանջներին: Ամբաստանյալը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, որից հետո բռնության գործադրմամբ` որպես զենք օգտագործելով սեղանին դրված ապակյա շիշը` հարվածել է սեղանակից Ա.Բ.-ի գլխին: Կարեն Ղազարյանը մեղադրվում է նաև ռեստորանի գույքը դիտումնավոր վնասելու մեջ ` սեփականատիրոջը պատճառելով 75000դրամի գույքային վնաս:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահող Ռաֆիկ Մելքոնյանի, ուսումնասիրելով և հետազոտելով գործով առկա նյութերն ու ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալ Ա. Եգոյանին պետք է մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, 235 հոդվածի 1-ին մասով: Ուստի վճռեց վերոնշյալ հոդվածով նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, 235 հոդվածի 1-ին մասով` 3 ամիս ժամկետով ազատազրկման:ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցել ամբաստանյալի կալանքի տակ գտնվելու ժամկետը 5 ամիս և նրան վերջնականապես դատապարտել 3 տարի 9 ամիս 5 օր ժամկետով ազատազրկման:

Իսկ Կ. Ղազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման:և նրան վերջնականապես դատապարտել 3 տարի 10 ամիս 24 օր ժամկետով :

Ամբաստանյալների պաշտպան Ռուբեն Հակոբյանը բողքարկել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` ամբողջությամբ բեկանել Ա. Եգոյանի և Կ. Ղազարյանի դատավճիռները: Կայացնել նոր , գործն ըստ էության լուծող դատական ակտ` ճանաչել և հռչակել ՀՀ քր. օր-ի 258 հոդ. 4-րդ մասով և 235 հոդ. 1-ին մասով չթույլատրված հանցանքների կատարման մեջ ամբաստանյալների անմեղությունը :
Գործն այս պահին վերաքննիչում է .նշանակվել է դատական քննություն:
Լ.Մ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել