25-ամյա երիտասարդը հոսանքահարվել է ձկնորսության ժամանակ

Օգոստոսի 13-ին, ժամը 14:25-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի Միջնավանի բաժանմունքի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում հոսանքահարումից մարդ է մահացել:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Ոստիականությունը` մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է որ, նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ Արագածոտնի մարզի  Օշական գյուղի 25-ամյա բնակիչ Դ. Կ-ն, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի բնակիչներ 1993թ. ծնված Ս. Դ-ի և 1988թ. ծնված Հ. Մ-ի հետ, Իշխանաձոր գյուղի վարչական տարածքով հոսող Հակարի գետից գեներատորի միջոցով ապօրինի ձուկ որսալու ընթացքում հոսանքահարվել և Իշխանաձորի բուժամբուլատորիա տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել