Դատախազը Պերմյակովի համար 10 տարվա ազատազրկում է պահանջում

Արդեն տեղեկացրել ենք, որ նախնական տվյալներով՝ Պերմյակովի գործով դատավճռի հրապարակումը սպասվում էր 16.00-ին: Մինչդեռ վճիռը կհրապարակվի 2 ժամից: Նշենք, որ դատախազը Պերմյակովի համար պահանջում է 10 տարվա ազատազրկում:

Դատախազը Վալերի Պերմյակովի համար 10 տարվա ազատազրկում է պահանջում:

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական կայազորային 5-րդ դատարանում այսօր սկսել է դասալքության և զենքի հափշտակման մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործի քննությունը: Նշել ենք նաև, որ ռուսական կողմը Ավետիսյանների սպանության գործը, վերջերս փոխանցել է հայկական կողմին, իսկ ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատելու է զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեղադրանքներով:

Լուսանկարը՝ news.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել