Ամերիկյան Daily News պարբերականի փոխանցմամբ, Թաիլանդի ռազմական դատարանը վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենախիստ դատավճիռն է կայացրել երկու քաղաքացիների նկատմամբ, ովքեր մեղադրվում են Facebook սոցիալական ցանցում արքայական ընտանիքի հասցեին վիրավորական մեկնաբանություններ գրելու համար:
Վիրավորանք ներառող յուրաքանչյուր մեկնաբանության համար 10 տարվա ազատազրկում է նախատեսվել Փոնգսագ Սռիբունփենգի համար: Ընդհանուր պատժաչափը 60 տարի է կազմել, սակայն քաղաքացին ընդունել է իր մեղքը, ինչի արդյունքում էլ 30 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Մեկ այլ քաղաքցու նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել վիրավորանք պարունակող մեկնաբանություններ գրելու համար: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և 28 տարվա ազատազրկման դատապարտվել:
Նշենք, որ երկրում գործող օրենքի համաձայն, արքայական ընտանիքին սպառնալու կամ վիրավորելու դեպքում, 3-15 տարվա ազատազրկում է սպասվում:շ
Պատրաստեց՝ Լիլիթ Գասպարյանը