Մոսկվայում ավիավթարից զոհված 4 հայերի անունները հայտնի են

ՀՀ ՏԿ և ԱԻՆ-ից հայտնում են , որ օգոստոսի 10-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 20.15-ին Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետի արդյունքում “Սեսսնա 206″ մակնիշի ինքնաթիռի օդաչուն և ազգությամբ հայ 4 ուղևորները զոհվել են:

ՌԴ ԱԻ նախարարության Մերձմոսկովյան մարզի և ՌԴ ՆԻ Մերձմոսկովյան մարզի գլխավոր վարչությունները ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրել են զոհված քաղաքացիների անձնական տվյալները.

• Մանուկյան Պարույր Նորիկի (1987 թ. ծնված)

• Մանուկյան Լարիսա Վրեժի (1992 թ. ծնված)

• Գլչյան Օֆելյա Ազատի (2005 թ. ծնված)

• Գլչյան Էրիկ Ազատի (2007 թ. ծնված)

Ըստ վերոնշյալ մարմիններից ստացված տեղեկության` զոհվածները հանդիսացել են ՌԴ-ում մշտական բնակության թույլտվությամբ ՀՀ քաղաքացիներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Օգստոսի 9-ի, ժամը 18.50-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԻԿԿ ավագ ՕՀ փոխգնդապետ Մանշուկինի հետ, ով տեղեկացրեց, որ ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 20.15-ի սահմաններում Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սեսսնա 206» մակնիշի հիդրոպլանը և «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռը:

Նախնական տվյալներով «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռում եղել են օդաչուն և ազգությամբ հայ Է. (8 տարեկան) և Օ. (10 տարեկան) Գլչյանները, Լ. (25 տարեկան) և Պ. (26 տարեկան) Մանուկյանները:

Դեպքի մասին տեղեկացվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանը:

Լուսանկարը՝ 168.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել