Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահող Արշակ Վարդնայնի, քննվում է Կարեն ԱՆտոնյանի դատական գործը: 46-ամյա Կարենը ամբաստանյալի աթոռին է հայտնվել հանցավոր գործունեություն կատարելու համար: Նա ԻԻՀ-ի 2 քաղաքացիների հետ համաձայնության գալով `աշխատեցերել է զվարճանքի վայր հանդիսացող գիշերային ակումբ , ուր մարմնավաճառների ծառայություններով հետաքրքրված ԻԻՀ քաղաքացիների գիշերային ակումբ այցելությունները հրապուրիչ դարձնելու և ակնկալվող շահույթը դրա հաշվին մեծացնելու դիտավորությամբ, պոռնկությամբ զբաղվող մարմնավաճառների մուտքը դարձրել է անվճար: Իրանցի հաճախորդների հետ նրանց շփումների և ինտիմ ծառայություններ մատուցելու վերաբերյալ ձեռք է բերել պայմանավորվածույուն ու արգելել է հայ տղամարդկանց մուտքն ակումբ:
Գործով ապացույցների և վկաների ցուցմունքների հիման վրա`դատարանը պարզել է,որամբաստանյալը` պոռնկությամբ զբաղվելու համար ակումբում մշտապես ապահովել շուրջ 20-25 մարմնավաճառների ներկայությունը, ինչի շնորհիվ վերջիններս, ծանոթանալով և պայմանավորվելով ազգությամբ իրանցի այցելուների հետ, 25.000-30.000 ՀՀ դրամ գումարի դիմաց այլ վայրերում նրանց մատուցել են ինտիմ տեսակի ծառայություններ։
Գնահատելով դատաքննությամբ հետազոտված վերոնշյալ ապացույցները` Դատարանը հաստատված համարեց այն, որ ամբաստանյալ Կարեն Անտոնյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնության գալով, նպաստել է այլ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն՝ գույքային օգուտ ստանալով, այսինքն` կատարել է հանցավոր արարք« որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին, հետևաբար դատարանը վճռեց ամբաստանյալ Կարն ԱՆտոնյանին ճանաչել մեղավոր ճանաչել վերոնշյալ հոդվածով` նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով, որի կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն այլընտրանքային պատիժների կատարման համապատասխան բաժնին։
Լ. Մ.
Հ.Գ. Անունները փոխված են։