Գոռ Առաքելյանը աֆեկտի պահին է կրակոցներ արձակել. փաստաբան

«Վերնիսաժ»ժի գործով մայիսի 17-ին կրակոցներ արձակած և մի քանի անձի առողջական վնաս հացրած Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանի համար զարմանալ էր, երբ դատաբժշկական փորձաքննության եզրակացության հրապարկումից հետո լրատվամիջոցներում հիմնականում շեշտվում էր այն հանգամանքը, թե իր պաշտպանյալը մեղսունակ է:

«Ինձ համար զարմանալի է, որ շեշտադրումը այդ կետի վրա են դրել, որովհետև երբևէ մենք չեն վիճարկել նրա մեղսունակության կամ անմեղսունակությանը հարցը: Ճիշտ է միջնորդության մեջ այդ հարցը դրված էր` ամբողջականությունը ապահովելու համար, որովհետև խնդիր ունեինք պաթոլգիական աֆեկտի հնարավոր առակյության հետ, բայց այդ հանգամանքը (նկատի ունի իր պաշտպնայլի մեղսունակությունը,- հեղ.)  մեր կողմից չի էլ վիճարկվել»:

Փաստաբանի խոսքով` փորձաքննության ամբողջ  իմաստը  եղել է այն, որ արդյո ՞ք Գոռ Առաքելյանը գտնվել է հոգեբանական աֆեկտի մեջ  արարքի կատարման ժամանակ, թե` ոչ. «Քանի որ Գոռը  դատաքննության նախաքննության ընթացքում  ցուցմունքներ  չի տվել և չի հայտնել  դեպքի վերաբերյալ հանգամանքներ, հետևաբար  հնարավորություն չի  եղել որոշելու  աֆեկտի մեջ լինելու հանգամանքը` այն ոչ հերքվել,  ոչ էլ հաստատվել է»:

Փաստաբանի  խորին համոզմամբ  աֆեկտ առկա եղել է, որովհետև բոլոր  հատկանիշները, այդ թվում նաև օբյեկտիվ, վկայում են դրա մասին: Դատաբժշկական փորձաքննությամբ  էլ պարզվել է, որ  դեպքից հետո Առաքելյանի  մոտ   առկա է եղել հիշողության մասնակի կորուստ, ինչը խիստ բնորոշ է հետաֆեկտային փուլին:

Փաստաբանը գտնում է, որ Գոռ Առաքելյանի դեմ ուղղված   մեղադրանքները անհիմն են` հատկապես ծանրացնող հանգամանքները. «Այստեղ առկա չի եղել խուլիգանական դրդումներ, քանի որ կոնկրետ իրադրությունից ծագած խնդիր է,  և նա իր անձի առավելությունը  ընդգծելու որևէ դրդապաճառ չի ունեցել»:

Իսկ մեր այն հարցին թե՞ ապացույցներ կան , որ նա մենակ չի եղել, փաստաբանն ասաց, որ վկաները ցուցմունք են տվել, որ մեքենայի մեջ եղել է կին ու երեխա, նույնը պարզել է նաև  հետաքննությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել