Օգոստոսի 5-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.15-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի նոր գերեզմանատանը «ՅՈՒՄՈՒԶ Լ-6» մակնիշի տրակտորի կցորդի վրա եղել են մոտ 45 հատ առանց պարանի խոտի հակեր, որոնց վրա նստած է եղել 1964 թ. ծնված Սումբաթ Մելոյանը: Կանգնած ժամանակ տրակտորի կցորդի հետևի աջ անիվը բարձրացել է գետնից և թեքվել, Ս. Մելոյանը վախից իրեն գցել և գլխիվայր ընկել է կցորդի և տրակտորի մեջտեղի երկաթյա հատվածին, ինչի հետևանքով տեղում մահացել է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը՝ կատարվում է քննություն:]