Դատապարտյալը տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն

Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալն Օմբուդսմենին հասցեագրած դիմումով հայտնել է‚ որ ունի առողջական խնդիրներ‚ սակայն պատշաճ բուժում չի ստանում: Մասնավորապես‚ նշել է‚ որ ունի ստորին վերջույթների անոթային խնդիրներ‚ և վիրահատության կարիք կա: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքներ պաշտպանի գրասենյակից:

Օմբուդսմենի աշխատակիցներն այցելել են քրեակատարողական հիմնարկ և հանդիպել պետի և պետի տեղակալի հետ: Վերջիններիս հավաստմամբ դատապարտյալին քաղաքային հիվանդանոց տեղափոխելու և բուժումը կազմակերպելու համար ուղեգիր ստանալու նպատակով դիմել են Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն:

Օմբուդսմենի միջնորդությունից հետո դատապարյալը տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն՝ վիրահատության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել