Օգոստոսի 5-ին, ժամը 17.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի մոտակա ջրանցքում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դին հայտնաբերվել է Վազգեն Սարգսյան 2-րդ փողոցի մոտակա ջրանցքում:
Հրշեջ-փրկարարները ջրանցքինց դուրս են բերել 1974 թ. ծնված Մ. Պ.-ի դին: