Տարածային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 17.07-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 31» մակնիշի 16 ՍՕ 822 պ/հ (վարորդ` 1986 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել ճամփեզրի քարակույտի մեջ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Հ.-ը և ուղևոր` 1979 թ. ծնված Ս. Ղ.-ը տեղափոխվել են Թալինի ԲԿ:
Ս. Ղ.-ը ճանապարհին մահացել է, իսկ Ա. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: