Հայտնաբերվել է հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի դին

Այսօր՝ երեկոյան  Երևանի Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայտնի էքստրասենս «6-րդ զգայարան» հաղորդման մասնակից 53-ամյա Անի Մաջնունյանի դին:

Իրավաբան.net-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ՝ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Համապատասխան գործողություններից հետո միայն հնարավոր կլինի արարքը որակել և քրեական գործ հարուցել:

Նշենք, որ shamshyan.com-ի փոխանցմամբ՝  կնոջ դին հայտնաբերվել է ննջարանում՝ բերանքսիվայր գետնին ընկած, և դիակի վրա բազմաթիվ իրեր են լցված եղել,  այդ թվում՝ հագուստներ: Տունն ամբողջովին տակնուվրա է արված եղել:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել