Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ 73-ամյա թոշակառուն տան անհատույց սեփականաշնորհման խնդրով դիմել է Օմբուդսմենին, նշել, որ 2014թ. դիմում է Երեւանի քաղաքապետարան, սակայն մինչ օրս այնտեղից պատասխան չի ստացել: Օմբուդսմենի միջնորդությունից հետո Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ դիմումատուի խնդրանքը բավարարվել է. վերականգնվել է թոշակառուի սեփականության իրավունքը:
Լուսանկարը՝ ՄԻՊ-ի