Զինծառայության 2-րդ խմբի թոշակառուն դիմել է Օմբուդսմենին` խնդրելով վերջինիս աջակցությունն իր իրավունքների պաշտպանության հարցում:
Թոշակառուն տեղեկացրել Է Օմբուդսմենի աշխատակազմի աշխատակից Արայիկ Պետրոսյանին‚ որ համաձայն օրենքի ինքն ունի իրավունք վճարել աղբահանության վարձը 50 տոկոս զեղչով‚ սակայն համատիրությունում խնդիրներ են առաջացել:
Օմբուդսմենի ներկայացուցիչը հեռախոսազրույց է ունեցել համապատասխան պետական մարմնի աշխատակցի հետ‚ ինչի արդյունքում պետական մարմնի ներկայացուցիչը հայտնել է‚ որ քաղաքացու կողմից բարձրացված խնդիրն իրենց կողմից կքննարկվի: Այս մասին հայտնում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Արդյունքում‚ քաղաքացին տեղեկացրել է Օմբուդսմենի ներկայացուցչին‚ որ իր կողմից բարձրացված խնդիրը ստացել է դրական լուծում:
Իրավաբան.net