Որոնվում է որպես անհայտ կորած

Ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է  Վարդենիսի «Նյարդաբանական տուն-ինտերնատի» բնակիչ, 1964 թ. ծնված Վարդան Կանդիլյանը:  Նա հուլիսի 31-ին, ժամը 15.00-ի սահմաններում, փախել է հիշյալ  տուն-ինտերնատի տարածքից  և այլևս չի վերադարձել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Կանդիլյանը տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ: Ովքեր որևէ տեղեկություն ունեն Վարդան Կանդիլյանի գտնվելու վայրի մասին խնդրում ենք զանգահարել 010-59-06-08, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Լուսանկարը՝ police.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել