Օգոստոսի 1-ին, ժամը 05.00-ին, Երևանի Մ. Մելքոնյան փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին և շրջվել: Վարորդը՝ 1989 թ. ծնված Լևոն Ավագյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: