Երիտասարդ կինը հրաժարվեց ցած նետվել կամրջից (լրացված)

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:

Ըստ նախնական տվյալների` 30-35 տարեկան մի կին անցել է կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ցած նետվել: Նրա հետ բանակցություններ է վարում ՃԿԱԿ հոգեբանը:

Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և հոգեբանի հետ բանակցությունների արդյունքում ինքնասպանության փորձը կանխվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել