«Քաշքշելով տարավ ննջասենյակ, ապտակեց, պահանջեց հանվել և սեռական հարաբերություն ունենալ, հակառակ դեպքում` կսպանի»

29-ամյա Աննա Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախազգուշացված լինելով հանցագործության մասին` սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության վերաբերյալ և գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, Տաշիրի բաժնում գրավոր հաղորդում տվել, որ իբր Տաշիր քաղաքի Անի թաղամասի բնակարաններից մեկում, իր ծանոթ Հակոբ Ղարիբյանը, հրելով և քաշքշելով՝ իրեն տարել է ննջասենյակ, որտեղ ապտակել, պահանջել է հանվել և սեռական հարաբերություն ունենալ։ Սպառնալով, որ հակառակ դեպքում կսպանի, որից հետո իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, իսկ հաջորդ առավոտյան, գրավադրելու և հետագայում վերադարձնելու պատրվակով իրենից խաբեությամբ հափշտակել է զգալի չափերով՝ 310.000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա կուլոնն ու ականջօղերը, բջջային հեռախոսը, էլեկտրական սղոցն ու շաղափը՝ այդ կերպ Հակոբ Ղարիբյանին մեղադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 138 հողվածի 1-ին մասով նախատեսված ծանր հանցագործության, այն է՝ բռնություն գործադրելով և դրա սպառնալիքով իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու և 178 հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ մեծ ծանրության հանցագործության՝ խաբեությամբ զգալի չափերով գույքի հափշտակություն կատարելու մեջ: Աննա Աղեկյանի դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2 –րդ մասի 1-ին կետով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրույամբ չհեռանալը։

Այս մասին Shamshyan.com-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրվասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել