Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի` թրմամիջոցները պայմանականորեն բաժանվում են երկու խմբի`առաջինը թեթև թմրամիջոցներն են, երկրորդը` ծանր: Ազգային ինստիտուտի ղեկավար Սուրեն Նազինյանի խոսքով` որպես կանոն թեթև թմրամիջոնցերի օգտագործումը կախվածություն չի առաջացնում, իսկ ծանր թրմամիջոնցերի օգտագործումը հաճախ առաջին անգամից բերում է նրան, որ մարդու մոտ հակում է առաջանում թմրանյութի հանդեպ.«Օրինակ հերոինի դեպքում,առաջին ներարկումից հետո շատերի մոտ հիվանդագին ցանկություն է առաջանում ևս մեկ անգամ փորձել թմրամիջոցը: Կախվածությանը բնորոշ ամբսիմենտային զրկանքի վիճակի համախտանիշ չի ձևավորվում, սակայն օգտագործողի մոտ առաջանում է հիվանդագին հակում»,- ասաց պարոն Նազինյանը և խուսափեց թվել թեթև և ծանր թմրանյութերի անուններ, որպեսզի դրանք էլ ավելի լայն տարածում չգտնեն:
2015 թվականի դրությամբ ՀՀ-ում հաշվառված թմրամոլների թիվը հասնում է 5357-ի: Դրանցում 70-ից 80 տոկոսը գտնվում են 29-ից 40 տարեկան տարիքային խմբում, 20-ից 29-ը տարիքային խումբը կազմում է շուրջ 6 տոկոս: Ազգային ինստիտուտի կողմից Իրավաբան.net-ին փոխանցած տվյալների համաձայն` մեր երկիրը բավականին բարվոք վիճակում է գտնվում թմրամիջոցների տարածվածության առումով, քանի որ ի տարբերություն մեր հարևան երկրների, մեզանում դեռահասների շրջանում դրանք տարածված չեն .«Մինչ օրս հաշվառված մեկ դեռահաս ենք ունեցել, 14 տարեկան երեխա էր, օգտագործել էր ափիոնատիպ նյութ»:
Պարոն Նազինյանի խոսքով մեր դեռահասների շրջանում տարածված են այլ կործանիչ երևույթներ` ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը:Խնդրի արդիականությունը հաշվի առնելով` Առողջապահության ազգային ինստիտուտը կազմել է գրքույկ, որ նախատեսված է ծնողների համար:Այն իրազեկում է`ինչպես բացահայտել, որ երեխան օգտագործում է թրմամիջոցներ կամ այլ հոգեներգործուն նյութեր.«Գրքույկը կօգնի ծնողներին բացահայտել խնդիրը և իհարկե ինչ-ինչ քայլեր ձեռնարկել`բացառելով պատժիչ գործողությունները, որովհետև, նույնիսկ ծխախոտ օգտագործող երեխայի համար, դրանք սովորաբար անարդյունավետ են լինում»,-ասաց Սուրեն Նազինյանը և հավելեց, որ պատժիչ գործողություններ կիրառելով, ծնողները խնդիրը միայն բարդացնում են:
Լաուրա Մամյան