Վաճառքի առաջարկվող զենքի ամեն միավոր պետք է ենթարկվի պարտադիր փորձարկման

«Առևտրի և ծառայությունների մասին » ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն` ի թիվս այլ ապրանքների, զենքի, զինամթերքի վաճառքն իրականացվում է միայն առանձնացված առեւտրի օբյեկտներում:

Զենքի, զինամթերքի վաճառքի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ի կատարումն վերը նշված հոդվածի պահանջների` Կառավարության 27.11.2005թ. թիվ 1883-Ն որոշմամբ սահմանվել են զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի վաճառքի առանձնահատկություններ:

Վաճառքի առաջարկվող զենքի յուրաքանչյուր միավոր (բացառությամբ մեխանիկական փոշեցրիչների, արցունքաբեր ու գրգռիչ նյութերով լիցքավորված ապերոզոլային  և այլ սարքերի, էլեկտրահարող սարքերի, կայծային պարպիչների, ոչ ավելի, քան 7.5 ջոուլ փողային էներգիայով և մինչև 4.5մմ տրամաչափով օդաճնշիչ զենքի տեսակների) պետք է ունենա տեխնիկական կանոնակարգերով սահմանված չափանիշներ, այդ թվում, անհատական համար, ինչպես նաև, ելնելով  շահագործման անվտանգության պահանջներից, ենթարկվի պարտադիր փորձարկման:

Գնորդն իր պահանջով պետք է տեղեկացվի զենքի մեխանիզմի կառուցվածքի մասին և զենքը պետք է ցուցադրվի հավաքված և տեխնիկապես սարքին վիճակում: Զենքը ստանալիս գնորդն ստուգում է օրենքով սահմանված լիցենզիայում զենքի ճիշտ գրանցումը:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

 

 

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել