Չնայած այն հանգամանքին, որ Եվրոպական Միության անդամ պետությունների քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն տեղաշարժվել ԵՄ ողջ տարածքում իրենց ընտանիքի անդամների հետ` անկախ նրանից այդ ընտանիքի անդամները ԵՄ քաղաքացի են, թե ոչ, բայց և այնպես պետք է նկատի ունենալ, որ որոշակի բացառիկ դեպքերում ԵՄ անդամ պետությունը կարող է մերժել տվյալ երկրի տարածք մուտք գործելը` հանրային քաղաքականության, անվտանգության կամ առողջության նպատակներով:
Եթե Ձեզ մերժել են այս կամ այն ԵՄ պետության տարածք մուտք գործելը, ապա այդ մերժումը պետք է լինի գրավոր և պատճառաբանված, մասնավորապես` պետք է ապացուցվի, որ վտանգն էական է:
ԵՄ անդամ պետություն մուտք գործելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
Աղբյուրը` Իրավաբան.net