Պետությունը, համաձայն ընդունված իրավական ակտերի, հատուկ ուշադրություն է հատկացնում զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովությանը: Սակայն որքանո˚վ են այդ նորմերը գործում:
«Իհարկե, պետությունը ոչ միշտ է կարողանում պատշաճ կիրառել այս նորմը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս ունի սոցիալական որոշակի խնդիրներ»,-ասում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ` զինծառայողները, առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված այն նախկին զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում հաշվառված են եղել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ, ինչպես նաեւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողները եւ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն:
Աղբյուրը` Իրավաբան.net