Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանադրության նոր նախագծի դրույթներին, իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Միթե Սահմանադրության նախագծի 43-րդ հոդվածով տեղ չի մնում ինքնաբուխ հավաքների համար։ Այդպիսի տպավորություն է ստեղծվում 1-ին մասին երկրորդ նախադասությունից։ Դժվար է սրան հավատալ, նախագծի հեղինակները լավ գիտեն, թե եվրոպական կառույցները որքան են արժեքավորում ինքնաբուխ հավաքների կարևորությունը, գուցե խմբագրման կարիք ունի։ Խտրականության արգելքի վերաբերյալ 29-րդ հոդվածում «անձնական» եզրը նույնպես քննարկման կարիք ունի, այն անհարկի նեղացնում է խտրականության արգելքով պաշտպանված հիմքերը, որոնք պարտադիր չէ որ լինեն անձնական բնույթի։ Ի վերջո, ՀՀ-ն վավերացրել է ՄԻԵԿ 12-րդ արձանագրությունը։ 58-րդ հոդվածի 4-րդ մասը ցանկալի կլիներ, որպեսզի մեկնաբանվեր նախագծի հեղինակների կողմից՝ նախնական դատական վերահսկողության մասով։ Դա կարծես թե նորություն է»։