Ոստիկանությունը քաղաքացիների հանդեպ քողարկված քրեական հետապնդում է իրականացնում

«Շատ էլեմենտներ հուշում են, որ ոստիակնության գործողություններում քաղաքացիների նկատմամբ քողարկված քրեական հետապնդում է իրականցվում: Բոլորվին կարիք չկա քողարկված ոստիկաններ օգտագործել ցույցերի մասնակիցների դեմ»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց իրավաբան Արա Ղազարյանը:

Նրա խոսքով, անօրինական է քողարկված ոստիկաններ օգտագործելը խաղաղ ցույցների ժամանակ, որտեղ թեև խիստ քննադատություններ են հնչում իշխանություններ հասցեին և միգուցե անձնական վիրավորանքներ նույնպես, սակայն բռնության կոչեր չեն արվում, ահաբեկչական գործողություններ չեն արվում:

«Նախկինում ավելի զգուշավոր էին, որ հանկարծ իրենք չբացահայտվեն: Այսօր զարմանալի է, որ բացահայտ կերպով տասնյակ ոստիկաններ կան քաղաքացիական հագուստով: Բայց օրենքն ասում է, որ ոստիկանը պետք է կրի տարբերանշաններ: Երկու օր առաջվա դեպքերի ժամանակ մի կողմից ջրցան մեքենան են օգտագործում` որպես օրենքով սահմանված միջոց, մյուս կողմից մարդկանց փողոցով քաշելով տանում են քաղաքացիական հագուստով մարդիկ, ինչ իմանանք` ո՞վ  են նրանք»,- ասաց Արա Ղազարյանը:

Նա նշեց, որ այս ամենը վկայում է այն մասին, որ ոստիկանությունը չի հասկանում, թե ինչ է մարդու իրավունքը: Մյուս կողմից, ոստիկանությունը հայտարարություն է տարածում, նշելով, թե ցուցարարների պահանջն անօրինական է, սակայն դա ոստիկանության որոշելիքը չէ: Նրա պարտականությունը ապահովելն է, որ ցուցարարներն իրացնեն իրենց խաղաղ հավաքի անցկացնելու իրավունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել