Անձը կարո˚ղ է դիմել պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու խնդրանքով: Եթե այո, ապա ինչ հիմքերով է նա բավարարվում կամ մերժվում:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, որի համաձայն քաղաքացին իրավունք ունի դիմելու իրավասու մարմնին պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու խնդրանքով: Իսկ դիմումի մերժման հիմքերն են, եթե դիմում ներկայացրած քաղաքացին կրկին կանչվում է տեղական զորակոչային հանձնաժողովի նիստին եւ անհարգելի պատճառով չի ներկայանում կամ դիմումում կան կեղծ տեղեկություններ:
Քաղաքացու դիմումը մերժվելու դեպքում նրան 10 օրվա ընթացքում տրվում է տեղական զորակոչային հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածք:
Քաղվածքում նշվում է, թե ինչ պատճառներով է մերժվել նրա` այլընտրանքային ծառայություն անցնելու մաuին դիմումը:
Աղբյուրը` Իրավաբան.net