Հուլիսի 7-ին Ճանապարհային ոստիկանությունը հայտարարեց, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ, ինչպես նաև Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում: ՃՈ-ն այս քայլին գնում է՝ հաշվի առնելով այն, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտեսիվության ավելացում դեպի հանգստյան գոտիներ:
Ըստ հաղորդագրության՝ նշված ճանապարհահատվածներում՝ հատկապես Երևան-Սևան և Սևան-Երևան ուղղություններում, սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստերը հայտնաբերելու նպատակով, առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր:
Իրավաբան.net-ն վերջին օրերին փորձում է նկարահանել այդ սարքերը, իրազեկել վարորդներին, ցույց տալ, թե ինչ սարքեր են լինելու, տպավորություն է, որ դրանք գաղտնի են պահվում. ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ դեռևս հնարավոր չէ նկարահանել այդ սարքերը: