Մեքենան գլորվել է ձորը.վարորդը տեղում մահացել է

Հուլիսի 10-ին, ժամը 11.43-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Կապան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 33 TO 998 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 50 մ), ինչի հետևանքով 1987 թ. ծնված վարորդ Դ. Դ.-ը տեղում մահացել է. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել ձորից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել