Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը հորդորում է Դավիթ Սանասարյանին շուտ դուրս գալ հացադուլից, որովհետև նա պայքարի այս ձևը հայաստանյան իրականության մեջ հաջողված չի համարում. ‹‹Հացադուլները որպես կանոն թիրախում ունենում են հասարակության կամ իշխանության խիղճը և բարոյականությունը, որի նպատակը դա ցնցելն է: Ցավում եմ բայց և´ մեր հասարակության և´ իշխանության մոտ չասեմ, որ դա չկա, բայց այն մակարդակի վրա չէ ինչպես արևմտյան հասարկություններում, որտեղ նման ակցիաները կարող են ցնցել ամբողջ հասարկությունը››: Ս. Սաֆարյանի կարծիքով քանի որ այս գործոնները Հայաստանում թույլ են, հացադուլը արդյունք չի կարող տալ, ինչպես որ անցած տարիների դեպքում եղավ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում : Մեր հասարկության մեջ հացադուլը ուժի հետ չի ասոցացվում, այն ընկալվում է որպես հուսահատ և պայքարի վերջին քայլ:
Մեր այն հարցին թե արդյո՞ք Դ.Սանասարյանի հացադուլը հանրությանը վաղը կբերի հրապարակ` կայանալիք հանրահավաքին, Ս.Սաֆարյանը պատասխանեց, որ ժողովրդին ընդհանուր առմամբ հրապարակ բերում են այլ գործոններ .‹‹Երբ ժողովուրդը շատ լավ հասկանում է խնդիրը, որը կպնում է իր գրպանին, այստեղ արդեն էական չէ այն բարձրաձայնվում է հացադուլի թե հանարահավաքի միջոցով: Երկրորդ գործոնը ուժն է ,երբ մարդիկ ուժը տեսնում են, իսկ հացադուլի մեջ ուժ չկա, հենց այդ պատճառով այդքան էլ լավատես չեմ, որ հանրությունը վաղը կգնա հրապարակ››:
Ստյոպա Սաֆարյանը նշում է ,որ հանրահավաքին իհարկե կլինի որոշակի զանգված, որը բողոք ու պահանջ ունի, բայց վստահ է, որ վաղվա հանրահավաքը տոտալ և մոբիլիզացիոն բնույթ չի կրելու:
Իրավաբան. net-ի այն հարցին, որ տեղեկություններ կան, թե՞ ոստիկանությունը փորձում է վախեցնել հացադուլ անողներին, նա ասաց, որ երեկ երկու անգամ այցելել է Դավիթ Սանասարյանին: Ինքն այնտեղ է եղել, երբ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցել է Դավիթին: Նա հորդորել է, Դ.Սանասարյանին, որ դուրս գա հացադուլից ու շարունակի պայքարը այլ ձևով, բայց վախեցնելու մասին տեղեկություններ չունի:
Լաուրա Մամյան