32-ամյա Ռոման Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՝առանձնապես խոշոր չափերի խարդախություն:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Ռոման Դավթյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը նշեց, որ գործը դատարան չի ուղարկվել և շուրջ երկու տարի նախաքննություն է իրականացվել.
«Ռոման Դավթյանը 6 ամիս գտնվել է անազատության մեջ: Դատախազի որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով»:
Նշենք, որ Ռոման Դավթյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում շնորհակալական խոսքեր է գրել իր պաշտպանին՝ նշելով, որ սա Գեղամ Հակոբյանի հերթական հզոր հաղթանակներից է.
«Իմ և ընտանիքիս, բոլոր ընկերներիս ու հարազատներիս անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ, քանի որ դուք եկաք ապացուցելու, որ ճշմարտությունը հիվանդանում է, բայց երբեք չի մահանում»,- գրել է Ռոման Դավթյանը:
Զարուհի Մանուչարյան
Իրավաբան.net