Բերանը կարած ցուցարարը տեղափոխվել է հիվանդանոց

«Ազատության» հրապարկում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույց անողներից մեկը բերանը կարել է:

Իրավաբան.net-ի հետ զրույցում «Երևանի շտապ բուժօգնության ծառայության»  տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ ցուցարարը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Նրա խոսքով` ցուցարարի մոտ առողջական խնդիրներ չեն եղել:

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցերի համակարգողներից Դավիթ Սանասարյանը («Ժառանգություն» կուսակցության անդամ , Երևանի ավագանում անդամ) Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ ցուցարարը կշարունակի պայքարը.

«Ես էլ եմ շարունակում  պայքարը  «Ազատության» հրապարակից, բայց բերան կարելը ծայրահեղ ու ոչ ճիշտ մեթող եմ համարում»:

Հիշեցնենք, որ երեկվանից Բաղրամյան պողոտան երթևեկելի է.  ցուցարարները տեղափոխվել են «Ազատության» հրապարակ:

Զարուհի Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել