Իռլանդացի փաստաբանների պետական աշխատավարձերը կկրճատվեն

Նոր նախագծի համաձայն՝ Իռլանդիայում անձնական և սեփականությանը հասցված վնասների գործերով զբաղվող և տուժած քաղաքացիների շահերը դատարաններում պետական մարմինների դեմ ներկայացնող փաստաբանների աշխատավարձերը կնվազեն 25 տոկոսով:
Հղում կատարելով Դուբլինում լույս տեսնող «The Independent» ամսագրին, Global Legal Post-ը տեղեկացնում է, Իռլանդիայի բողոքների պետական գործակալության (Irish State Claims Agency – SCA) նախաձեռնած նոր նախագիծը հանդիսանում է անցյալ տարի սկսված նմանատիպ նախաձեռնության շարունակությունը, երբ 25 տոկոսով կրճատվեցին միջնորդներին վճարվող վարձատրությունները։
Նախատեսում է փաստաբանի բարձր եկամուտ ապահովող աշխատանքի համար անցկացնել մրցույթ, իսկ վարձավճարի վերաբերյալ պետք է պայմանվորվեն նախքան ցանկացած գործ սկսելը։
Իռլանդիայի բողոքների պետական գործակալությունը պնդում է, որ նախագիծն ապագայում ավելի շատ խնայողություններ կապահովի, քան քննարկվող 25 տոկոսը:
Անցած տարի գործակալությունը ընդունել էր մոտավորապես 2,700 նոր բողոք և լուծել ավելի քան 1600-ը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել