«Դատավարությունում կողմերից մեկի դուրս գալու դեպքում կատարվում է նրա փոխարինում իրավահաջորդով, եթե ՀՀ օրենսդրությամբ արգելված չէ տվյալ իրավահարաբերությունների իրավահաջորդությունը: ՀՀ օրենսդրությունը չի թույլատրում անձի հետ անխզելիորեն կապված իրավունքների և պարտականությունների իրավահաջորդությունը: Անձի հետ անխզելիորեն կապված իրավահարաբերություններ են հանդիսանում.
- ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները,
- քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը,
- անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները,
- անձի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը,
- նվերի խոստման դեպքում նվեր ստանալու` նվիրառուի իրավունքը,
- Օրենքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ, որոնք անխզելոիրեն կապված են անձի հետ» – նշում է ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net