Դատավորները` որպես արդարադատություն իրականացնողներ, օժտված են անձեռնմխելիությամբ` որպես նրանց անկախության երաշխիքի բաղադրատարր: Այդ ամենով հանդերձ, օրենսդրությամբ նախատեսված է նրանց անձեռնմխելիության սահմանափակում` օրենքով հստակ նախանշված դեպքերում և կարգով:
ՀՀ 13-րդ հոդվածը սահամանում է, որ դատավորին չի կարելի ձերբակալել բացառությամբ հետևյալ 2 դեպքի` երբ ձերբակալումն իրականացվում է անմիջապես հանցագործության կատարման պահին, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարումից անմիջապես հետո:
«Դատավորին ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը և Հանրապետության նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան 24 ժամ հետո ուղարկվում է նշված անձանց: Դատավորը կարող է կալանավորվել, որպես մեղադրյալ ներգրավվել, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել միայն ՀՀ արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա հանրապետության նախագահի տված համաձայնության», – նշում է «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Հովհաննիսյանը:
Դատավորին չի կարելի բերման ենթարկել: Առանց փաստաթղթերի բերման ենթարկված դատավորի ինքնությունը պարզելուց հետո իրավասու պետական մարմինը պետք է անմիջապես ազատ արձակի նրան:
Աղբյուրը` Իրավաբան.net