Երեւանի Նոր Նորք, Շենգավիթ եւ Կենտրոն վարչական շրջաններում բացվել են ՀՀ ոստիկանության նորակառույց հենակետեր: Ինչպես Իրավաբան.net-ին հաղորդել են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունում, մայրաքաղաքը բաժանված է 40 հենակետային տեղամասի: Հենակետում ծառայություն են իրականացնում 7 համայնքային ոստիկան, որոնցից մեկը` անչափահասների գծով: Յուրաքանչյուր հենակետ սպասարկում է շուրջ 30 հազար բնակչի, և քաղաքացին միշտ կարող է դիմել իր ու համայնքի խնդիրներով, գործակցության ծրագրերով ու առաջարկներով:
Մայրաքաղաքում մինչ այս նորամուտը արդեն իսկ գործում էր վեց հենակետ` ոստիկանության Արաբկիրի, Կենտրոնականի, Մալաթիայի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների սպասարկած տարածքներում:
Համայնքային ոստիկանության կազմավորումը շարունակվում է:
Աղբյուրը՝ Իրավաբան.net