Կյանքում երբեմն պատահում են դեպքեր, երբ անհրաժեշտ է բժշկական միջամտություն` մարդու կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգները վերացնելու կամ կանխարգելելու համար:
§Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին¦ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` բժշկական միջամտության համար պահանջվում է անձի համաձայնությունը, բացառությամբ հետևյալ դեպքերի`
1) եթե բժշկական միջամտությունը անհրաժեշտ է 18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդին,
2) երբ հիվանդի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը,
3) մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում:
Առաջին երկու դեպքում համաձայնությունը տրվում է օրինական ներկայացուչցի կողմից, իսկ օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում համապատասխան որոշումը կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի) կողմից` ելնելով հիվանդի շահերից և պայմանով, որ բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ¦ – նշում է ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում բժշկական միջամտությունը կարող է իրականացվել առանց հիվանդի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության:
Աղբյուրը` Իրավաբան.net