Չորրորդ անգամ, ի վերջո, վերաքննիչ ատյանը չբավարարեց դատախազի բողոքը` անձին կալանքի տակ վերցնելու մասին

Խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող 30-ամյա Ռ.Գ-ի գործին Իրավաբան.net-ը անդրադարձել էր ավելի վաղ: Այս գործն առանձնահատուկ է նրանով, որ նախաքննության և դատաքննության ընթացքում առաջին ատյանի դատարանը 3 անգամ բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը` անձի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Եվ երեք անգամ էլ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ավագ դատախազ Ա. Պետրոսյանի բողոքի հիման վրա` վերաքննիչ դատարանը  բեկանել է առաջին ատյանի որոշումը և անձը նորից կալանքի տակ է վերցվել:

Չորրորդ անգամ` ապրիլի 16-ին առաջին ատյանի դատարանը նորից բավարարել է պաշտպանի միջնորդությունը` անձի հանդեպ ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին (բոլոր չորս անգամներն էլ միջնորդությունը քննել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը): Եվ չորրորդ անգամ էլ դատախազը որոշումը բողոքարկել է վերաքննիչ ատյանում:

Հունիսի 8-ին վերաքննիչ դատարանը, դատավոր Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ, քննել է դատախազի բողոքը և մերժել այն բավարարել. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Ռ.Գ-ի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ երեք անգամ Ռ.Գ-ն  ազատ է արձակվել կալանքից և նորից էլ կալանավորվել է: Երկու անգամ դատախազի բողոքը բավարարվել է վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մեկ անգամ` Արշակ Խաչատրյանի նախագահությամբ:

Գործի մանրամասներն` այստեղ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել