Հայաստանյան շուկան ողողված է ամենատարբեր խաղալիքներով, որոնց մեծ մասը ոչ թե տեղական արտադրության է, այլ արտասահմանյան` հիմնականում չինական ու թուրքական: Իսկ ինչ որակական հատկանիշներ ունեն նշված խաղալիքները, ինչ քիմիական նյութերից են դրանք պատրաստաված, գիտեն քչերը:
Շուկայական շրջանառության մեջ գտնվող յուրաքանչյուր խաղալիք պետք է ունենա սերտիֆիկատ և հայերեն լեզվով մակնշում, ինչպես ցանկացած ապրանք, խախալիքները ևս ունեն պիտանելիության ժամկետ, որից հետո դրանց օգտագործումը վնասակար է երեխաների առողջությանը:
Խաղալիքների որակական հատկանիշների, սերտիֆիկացման և պիտանելիության ժամկետների պահպանման նկատմամբ վերահսկողմություն է իրականացվում Շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից:
«Տեսչությունը վերահսկում է խաղալիքների որակը, սակայն ամբողջ շուկայի նկատմամբ չի կարող վերահսկողություն իրականացներ, եթե ահազանգ է լինում կամ նախարարի հրահանգը, այդ դեպքում կոնկրետ զբաղվում են այդ հարցով»,-Իրավաբան.net-ին տեղեկացրեցին Շուկայի վերահսկողության պետական տեսչության լրատվական բաժնից:
Լրատվական բաժնից նաև հայտնեցին, որ եթե անձը կասկածներ ունի գնված խաղալիքի որակի հետ կապված, կարող է այն ներկայացնել որակի տեսչություն, որից հետո կկիրառվեն համապատասխան միջոցներ: Իսկ ինչ վերաբերում է խաղալիքների արտադրության, ապա կան տեխնիկական չափորոշիչներ, որոնց պետք է հետևեն արտադրողները: Այս առումով հատկապես խիստ են պահանջները եվրոպական երկրներում, վերջիններիս օրինակով, ոլորտին վերաբերով մեր տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ եթե չեն արվել, ապա մոտ ապագայում անպայման կարվեն:
Աղբյուրը` Իրավաբան.net