Հասարակության մեջ ընդունված է այն տեսակետը, որ եթե կա կտակ, ապա այլևս որևէ մեկը չի կարող ստանալ կտակված ժառանգությունը: Այս մասին հայտնում է ՀԵԻԱ անդամ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Անահիտ Հակոբյանը:
«Սակայն ՀՀ քաղաքացիական օրենսրքի 1194-րդ հոդվածը սահմանում է, որ որոշակի կատեգորիայի անձինք, այնուամենայնիվ, ունեն պարտադիր բաժնի իրավունք»,- նշում է փաստաբանը:
Նրա խոսքով` եթե ժառանգատուն իր գույքը կտակել է ըստ օրենքի ժառանգության իրավունք չունեցող այլ անձի, օրինակ` հարևանին, ընկերոջը և այլն, այնուամենայնիվ ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները: Վերջիններս ժառանգում են այն բաժնի կեսը, որը կժառանգեին, եթե կտակ չլիներ:
Աղբյուրը` Իրավաբան.net