Այսօր Կառավարությունը հերթական նիստի ժամանակ Տիգրան Ժիրայրի Գալոյանին մեկ տարով տարկետում է տվել: Երիտասարդն ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրա` Համակարգչային գիտությունների ֆակուլտետ:
Տարկետումը տրամադրվել է մինչ ուսումնառության ավարտը` 2013 թվականի աշնանային զորակոչը` համապատասխան «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի:
Կառավարությունը կայացրած որոշման անհրաժեշտությունը և ակնկալվող արդյունքը բնորոշել է, որ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Տիգրան Գալոյանին ուսումնառությունը շարունակել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հասատություններից մեկում և ստացած գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետությունում համակարգչային գիտության զարգացման համար:
Աղբյուրը` Իրավաբան.net