Քանի որ ժառագնելը իրավունք է, և ոչ թե պարտականություն, ապա անձը կարող է հրաժարվել ժառանգությունից, սակայն օրենքը որոշակի կարգ է սահմանել դրա համար: Այս մասին iravaban.net-ին հայտնում է ՀԵԻԱ անդամ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Անահիտ Հակոբյանը:
«Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի` ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման oրվանից վեց ամuվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը: Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով» – տեղեկացնում է Անահիտ Հակոբյանը:
Ըստ փաստաբանի` ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել, չի թույլատրվում նաև ժառանգությունից վերապահումներով կամ պայմանով հրաժարվելը:
Աղբյուրը` Իրավաբան.net