ԱՄՆ-ում կինը երկաթե ձողով խփել է սիրեցյալին` գիշերը խռմփացնելու համար

ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի 45 ամյա բնակչուհին ՝ Էլիզաբեթ Հոգրեֆը, երկաթե ձողով  հարվածներ է հասցրել  58-ամյա սիրեցյալին: Այս մասին գրում է ամերիկյան The Huffington Post պարբերականը:

Բանն այն է, որ 58-ամյա տղամարդը գիշերը խռմփացրել է: Նյարդայնացած Էլիզաբեթը հարձակվել է սիրեցյալի վրա և երկաթե ձողով նրան մարմնական վնասվածքներ հասցրել: Վերջինս ոստիկանություն է դիմել:

Կինը ձերբակալվել է` բռնություն կիրառելու մեղադրքով:

Պատրաստեց` Լիլիթ Գասպարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել