Կենտրոնական բանկը սահմանել է նոր՝ ավելի ցածր փոխարժեքներ

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ այսօր՝ մայիսի 21-ին սահմանվել են նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը նվազել է 1,67 դրամով, 479,77 դրամից դառնալով՝ 478,1, եվրոյի փոխարժեքը նվազել է 0,52 դրամով, 533,17 դրամից դառնալով՝ 532,65, իսկ ռուբլու փոխարժեքը գրանցել է չնչին աճ՝ 0,03 դրամի չափով. 9,58 դրամից դառնալով՝ 9.61:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել