2015 թվականի մայիսի 13-ին կայացված թիվ ՎԴ/5014/05/09 որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ հարուցված վարչական գործի քննության ընթացքում գործով պատասխանող նոտարի լիազորությունների դադարման, այդ թվում նաև` իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու դեպքում, գործով պատշաճ պատասխանող ներգրավելու իրավական խնդրի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի դատական համակարգից:
Ըստ աղբյուրի՝ պալատը, մասնավորապես, արձանագրել է, որ նման իրավիճակում ենթակա է կիրառման ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու դատավարական ինստիտուտը և Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում նոտարի իրավական վիճակին վերաբերող կարգավորումների վերլուծության արդյունքում եկել է այն եզրահանգման, որ քննարկվող դեպքում որպես պատշաճ պատասխանող պետք է ներգրավվի ՀՀ նոտարական պալատը:
Վարչական գործ թիվ ՎԴ/5014/05/09 որոշմանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ: