Մեղադրվում է իր փաստաբանի հեռախոսը գողանալու համար

Մեծ Բրիտանիայում տղամարդը մեղադրվում է դատարանում իր փաստաբանի հեռախոսը գողանալու մեջ: Ենթադրվում է, որ 25-ամյա Բոբբի Հեթը հափշտակել է հեռախոսը Մայիսի 1-ին Բեքսլիի Դատարանում: (Բեքսլի – Մեծ Լոնդոնի հարավ-արևմտյան մասում գտնվող շրջան ): Գրում է The Telegraph-ը:

Նա դատարանում էր քանի որ մեղադրվում էր թմրանյութ պահելու և մեքենան առանց ապահովագրության վարելու մեջ: Դատավորները նրան տուգանեցին 165 ֆունտ սթերլինգով: Նա պետք է վճարի նաև 170 ֆունտ սթերլինգի չափով հետագա ծախսերը:

Հունիսի 2-ին նա կրկին կներկայանա դատարան, բայց արդեն իր փաստաբանի հեռախոսի համար:

Պատրաստեց՝Լիլիթ Խառատյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել