ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել՝ պարգևատրելով «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի տնօրենին: Հրամանագրում կարդում ենք.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Մհերի Հարությունյան պարգևատրել «Աշխատանքային վաստակի համար» մեդալով»: