Տրիբունալն հարավաֆրիկյան առաջատար դատավորին տվել է երկու շաբաթ իրավաբանական վճարումները կատարելու համար մինչ իր դեմ բողոքի հետաքննության վերսկսումը, հայտնում է Global Legal Post կայքը:
Հայտնենք, որ դատավորը մեղադրվում է կոպիտ սխալ թույլ տալու համար, որի համար լսումները շարունակվում են արդեն չորս տարի: Հետաձգման պատճառներից մեկը անհիմն պնդումներն են, որ Հլոֆենը փորձել է ազդել նախագահ Յակոբ Զումայի դեմ կոռուպցիոն մեղադրանքների հետ կապված դատավարությանը: Դատավորին արդեն պետության կողմից տրվել է 550.000 ֆունտ ստերլինգի փոխհատուցում իրավաբանական վճարումները կատարելու համար, որը սակայն վճարումների մի մասն է կազմում: Դատավորի փաստաբանը հայտնել է, որ իր հաճախորդը կհրաժարվի հատուցել գումարը, եթե հանձնաժողովն իր դեմ որոշում կայացնի: