Արդարադատության ակադեմիայի ռեկտորը ԼՂՀ-ում հուշագրեր է ստորագրել

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն ու ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ, Դատարանների նախագահների խորհրդի նախագահ Նարինե Նարիմանյանը համագործակցության վերաբերյալ փոխմբռման հուշագիր ստորագրեցին: Այս մասին հղորդում են Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից:

Կարևորելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դատական համակարգերի կատարելագործումն ու գործունության արդյունավետության բարձրացումը՝ կողմերն ընդգծեցին երկկողմ շփումների ակտիվացման անհրաշետությունը:11074516_944653195566222_890515353_n

Արդարադատության ակադեմիան ԼՂՀ դատավորների, դատավորների թեկնածուների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումն իրականացնելու է համապատասխանաբար առկա և հեռավար ուսուցման կազմակերպման միջոցով:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ Կարեն Ղարայանը և ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնակատար Մարատ Ավանեսյանը:

Քննարկվեցին դատավորի թեկնածուների մասնագիտական պատրաստմանն առնչվող հարցեր: Այս տարեվերջին Ակադեմիայի ունկնդիրների թվում առաջին անգամ կլինեն նաև դատավորի թեկնածուներ ԼՂՀ-ից:

Փոխըմբռման հուշագիր Արդարադատության ակադեմիայի և ԼՂՀ գլխավոր դատախազության միջև

11132040_944655105566031_789695761_nԱրդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից Իրավաբան.net-ին նաև հաղորդում են, որ Արդարադատության ակադեմիայի և ԼՂՀ գլխավոր դատախազության միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը և ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:

Հուշագրի համաձայն՝ Արդարադատության ակադեմիայում նախատեսվում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրված անձանց և դատախազների պատշաճ մասնագիտական պատրաստում և վերապատրաստում, ինչպես նաև նպաստել երկու պետությունների դատախազության համակարգերի ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացմանը: Հուշագրի նպատակներից է նաև համագործակցությունը գիտական ոլորտում:

Փոխըմբռման հուշագրի պաշտոնական արարողությունից հետո կողմերը քննարկեցին որակյալ կադրերի պատրաստմանն ու վերապա11093734_944655348899340_1395484250_nտրաստմանն առնչվող հարցեր:

Արդարադատության ակադեմիայում այս տարի մասնագիտական պատրաստում է ստանում դատախազի 5 թեկնածու՝ ՀՀ դատավորի և դատախազի թեկնածուների հետ ուսուցման միասնական ծրագրով: Այս կերպ, ըստ Ռ. Մելիքյանի, նաև մասնագիտական հետագա շփումներ ունենալու հիմքեր են դրվում, ինչն ավելի հեռանկարային նշանակություն ունի:

Կարևորելով Ակադեմիայի և ԼՂՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության հուշագրի ստորագրումը՝ Ռուբեն Մելիքյանը երկու հանգամանք առանձնացրեց: Նախ՝ համապատասխան իրավական հարաբերությունները կարգավորելու նպատակով իրավական հիմքի վրա են դրվում համագործակցության զարգացման հեռանկարները, ապա՝ ապահովում է մասնագիտական պատրաստման գործընթացում ԼՂՀ դատախազի և դատավորի թեկնածուների ներգրավումը:

Հանդիպում ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ

961696_944715802226628_1310794261_nԱրդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից նաև տեղեկացնում են, որ պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց, հարգանքի տուրք մատուցել ազատամարտում զոհվածների հիշատակին, ծաղիկներ խոնարհեց հուշակոթողին:

Ռուբեն Մելիքյանը հանդիպել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ: Նա նախարարին ներկայացրել է Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, ունկնդիրների՝ դատավորի և դատախազի թեկնածուների պատրաստման, դատավորների ու դատախազների, ինչպես նաև դատական ու դատախազ11158023_944715635559978_1526750342_nության համակարգերի աշխատողների վերապատրաստմանն առնչվող հարցեր: Ռուբեն Մելիքյանը նշել է, որ 2015 թվականին Ակադեմիայի ունկնդիրների թվում են դատախազի 5 թեկնածու Արցախից, ովքեր ուսումնառությունը հաջողությամբ ավարտելուց հետո համալրելու են ԼՂՀ դատախազական համակարգը: Նախատեսվում է սույն թվականի աշնանը Արդարադատության ակադեմիայում նաև ԼՂՀ դատավորի թեկնածուների մասնագիտական պատրաստում իրականացնել:

ԼՂՀ արդարադատության նախարարը կարևորել է ԼՂՀ դատավորների և դատախազների որակյալ մասնագիտական պատրաստման և վերապատրաստման հարցերը, ինչը, նախարարի համոզմամբ, Արդարադատության ակադեմիան կապահովի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել